National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.5.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
27.05.2015
ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Կանադայում հանդիպումներ են ունեցել
1 / 4

Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 26-ին հանդիպել է Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ Կանադայի եւ Հայաստանի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրների իշխանությունները տարեցտարի զարգացրել են բարեկամական հարաբերությունները: Գալուստ Սահակյանի համոզմամբ` այժմ եկել է խորհրդարանական համագործակցության նոր փուլի ուրվագծման ու իրագործման ժամանակը:

ԱԺ նախագահը Լեո Հուսակոսին ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությունը, որով մեկնարկել է ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման խորհրդարանական հանձնախմբեր ստեղծելու գործընթացը: Գալուստ Սահակյանը նշել է, որ շուտով, երբ Հայաստանի խորհրդարանն ամբողջությամբ ավարտի այդ գործընթացը, հատուկ առաջարկով դիմելու է աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին, որպեսզի նրանք էլ ստեղծեն համանուն հանձնախմբեր:

Գալուստ Սահակյանը Լեո Հուսակոսին ներկայացրել է նաեւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող որոշ մանրամասներ: Նա ցավով նշել է, որ Ադրբեջանի կողմից գրեթե ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով երկու կողմերը հաճախ ունենում են մարդկային կորուստներ: Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի` Արցախյան հիմնախնդրին խաղաղ ճանապարհով լուծում տալու դիրքորոշումը:
Գալուստ Սահակյանը գոհունակությամբ փաստել է, որ Կանադան հավասարակշռված մոտեցում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին՝ ԱԺ նախագահը նշել է. «Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը չպետք է դիտարկվեն քաղաքական հարցերի շրջանակում: Ժամանակն է, որ այդօրինակ հարցերում ոչ թե քաղաքականությունն ազդի քաղաքակրթության վրա, այլ ճիշտ հակառակը, քաղաքակրթությունը՝ քաղաքականության վրա»:
Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին հրավերն ընդունելու եւ Կանադա այցելելու համար: Հանդիպման ընթացքում պատվիրակությունը շրջել է Սենատում եւ ծանոթացել Սենատի գործունեության ընթացակարգերին:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, հանդիպումներ է ունեցել նաեւ Կանադայի ազգային պաշտպանության եւ մշակութային բազմազանության նախարար Ջեյսոն Քեննիի հետ, ով Կանադայում հայտնի է Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելու եւ դատապարտելու գործում իր ունեցած ավանդով: Պատվիրակությունը հանդիպել է նաեւ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:

Հայկական պատվիրակության պատվին Կանադայի Սենատի նախագահի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:


27.05.2015
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպումները Ճապոնիայում
Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւոր...

27.05.2015
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Մայիսի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ կայացած համատեղ նիստում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2014 թվականին հատկացված ֆինա...

27.05.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հանդիպել է իր կանադացի գործընկերների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 26-ին հանդիպումներ է ունեցել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնի եւ Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային առ...

27.05.2015
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույց
1. Երկուշաբթի, 25 մայիսի 2015թ., ժ.10.00 Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝ 1) «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտներ, ծախսեր եւ պակասուրդ), 2) «Հայաստանի Հանրապե...

27.05.2015
Հայաստանի եւ Կանադայի խորհրդարանական բարեկամական խմբերն ընդունել են համատեղ հռչակագիր
ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակում Կանադայի խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ Կանադա-Հայաստան խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտը հանդիսավոր արարողակարգով մայիսի 26-ին Օտտավայում ստորագրել են բարեկամական խմբերի համատեղ հռչակագիր: Հռչակագիրը ...

27.05.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 45-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հունիսի 7-11-ը Քիշնեւ (Մոլդովայի Հանրապետություն) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքում...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am