Տպել
02.07.2015
Հանձնաժողովի նիստում
1 / 1

Հուլիսի 2-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը տեղեկացրել է, որ փաստաթղթով ռուսական կողմը հայկական կողմին 13 տարի մարման ժամկետով կտրամադրի մինչեւ 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ` ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:



02.07.2015
Ասուլիսի հրավեր
Հուլիսի 3-ին՝ ժամը 12-00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սրահում տեղի կունենա ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովի, հանձնաժողովի անդամներ Տաճատ Վարդապետյանի, ...

02.07.2015
ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել եւ վավերացվել է «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ին գումարել է արտահերթ նստաշրջան, որի օրակարգում էր «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանմա...