Տպել
07.07.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Թուրքմենստանի դեսպանին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 7-ին Ազգային ժողովում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանը մշտապես համագործակցում է դեսպանատների հետ, բարձր գնահատում նրանց դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ փոխգործակցության զարգացումը հատկապես մշակութային եւ տնտեսական ոլորտներում:

Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու եւ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են խորհրդարանականների փոխայցերը, քննարկել առաջիկայում նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը, անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:


07.07.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
ԼՂՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով 2015 թ. հուլիսի 8-10-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: ...