Տպել
21.07.2015
Ազգային ժողովի նախագահն ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարին
1 / 1

Գալուստ Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը, որը տարիների ընթացքում տվել է դրական արդյունքներ: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է իր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ տիկին Վուտովան կշարունակի Երեւանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխատանքը՝ ուղղված Հայաստան-ԵԽ կապերի հետագա ամրապնդմանը:

Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, կարեւորելով գրասենյակի համագործակցությունը խորհրդարանի հետ, նշել է, որ գրասենյակի հիմնական խնդիրն այս պահին Հայաստանում իրականացվող ծրագրերին աջակցելն է:

Նատալյան Վուտովան կարեւորել է Երեւանում ԵԽ գրասենյակի աշխատանքը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ եւ նշել, որ բոլոր նախապայմանները կան խորհրդարանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար: Նա նշել է, որ գրասենյակը հետեւում է իր ներկայացրած փորձագիտական կարծիքների փոխանցմանը, օրենքների նախագծերի ընդունմանը եւ դրանց համապատասխանությանը եվրոպական չափանիշներին: Տիկին Վուտովան տեղեկացրել է, որ այժմ ԵԽ գրասենյակն աշխատում է ՀՀ քրեական, քաղաքացիական օրենսգրքերի մի շարք օրենքների նախագծերի փոփոխման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել համագործակցությունն ինստիտուցիոնալ մակարդակում:

Գալուստ Սահակյանը Նատալյա Վուտովային մաղթել է արդյունավետ աշխատանք առաքելության իրականացման ընթացքում:


21.07.2015
Քննարկում խորհրդարանում
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը հուլիսի 21-ին ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, գործող համակարգի խնդիրները: Նա անդրադարձել է...

21.07.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով խորհրդարան էր այցելել առաքելության ավարտի կապակցությամբ: Բարձր գնահատելով Տրայան Հրիսթեայի գործունեությունը Հայաստանում՝ Գալուստ Սահակյանը, նշել է, որ նրա պաշտոնա...