National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.7.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.07.2015
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտվելու կապակցությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել պարոն Սուխորենկոյի գործունեությունը՝ նշելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունները կրել են անմիջական բնույթ, երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորվել են բարեկամական, ջերմ հարաբերություններ: Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ պետք է ամրապնդել երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը միջազգային հարթակներում:
ՀՀ ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել Ստեպան Սուխորենկոյին հետագա գործունեության ընթացքում եւ հույս հայտնել, որ նա մշտապես կմնա հայ ժողովրդի բարեկամը:

Ստեպան Սուխորենկոն շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին դիվանագիտական առաքելության ընթացքում իրեն մշտապես աջակցելու համար: Դեսպանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը խարսխված է բելառուս եւ հայ ժողովուրդների երկարամյա բարեկամության վրա: Ստեպան Սուխորենկոն կարեւորել է Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքը: Նա հույս է հայտնել, որ Բելառուսի եւ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր թափ կհաղորդի համագործակցությանը տարբեր բնագավառներում:



27.07.2015
Տեղեկատվություն լրատվամիջոցներին
Հուլիսի 28-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում կներկայացվի հաղորդում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: Ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները եւ ամփոփվել են Համաշխարհ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am