National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.7.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.07.2015
Ներկայացվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերաբերյալ հաղորդում
1 / 6

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 28-ին ներկայացվել է հաղորդում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: Ուսումնասիրություններն իրականացվել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետների եւ ամփոփվել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի կողմից:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ այսօր ներկայացվում են «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերի եւ գործարանի այլ խնդիրների հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի կատարած ուսումնասիրությունների արդյունքները, իսկ սեպտեմբերին կամ հոկտեմբերին կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, ելնելով ստեղծված իրավիճակից, դիմել է Համաշխարհային բանկին` «Նաիրիտ» գործարանում աուդիտ իրականացնելու նպատակով: Աուդիտի արդյունքները քննարկվել են հունիսի 9-ին: Նախարարի խոսքով` գործարանի ֆինանսական խնդիրները նոր չեն սկսվել. դրանք սկիզբ են առել դեռեւս 1980-ականների վերջում եւ տարեցտարի ավելացել են: 2015թ-ի հուլիսի 1-ի դրությամբ գործարանի պարտքը կազմել է 126 մլրդ դրամ, որից միայն 5,6 մլրդ դրամը չվճարված աշխատավարձերն են:

Պարոն Զախարյանը վստահեցրել է, որ ի տարբերություն Համաշխարհային բանկի իրականացրած հետազոտության արդյունքների եւ տված եզրակացության՝ ՀՀ կառավարությունը կարծում է, որ «Նաիրիտ» գործարանի խնդիրների լուծումը ոչ թե լուծարումն է, այլ վերագործարկումը. լուծարումը կարող է ավելի շատ ֆինանսական խնդիրներ առաջացնել, քան վերագործարկումը:

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկն ուսումնասիրությունների արդյունքում ներկայացրել է առաջարկություններ, որոնք չեն կարող հիմք լինել կառավարության կայացրած որոշման համար:

ՀՀ կառավարությունը պետք է որոշում կայացնի Ազգային ժողովի հետ միասին: Նրա խոսքով` կառավարությունը մինչեւ ամսվա վերջ կվճարի աշխատավարձերը, իսկ մնացած պարտքերը, հավանաբար, կսառեցվեն: Այդպես ներդրողները հնարավորություն կունենան ներդրումներ կատարելու գործարանի վերագործարկման նպատակով:

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանել է նաեւ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Նաիրա Զոհրաբյանի, Մարգարիտ Եսայանի ու Թեւան Պողոսյանի հարցերին, որոնք վերաբերել են «Նաիրիտ» գործարանի լուծարմանը, նախկին սեփականատիրոջ ծավալած գործունեությանը, ֆինանսական խնդիրներին ու գործարանի վերագործարկամնը:

Ամփոփելով հանդիպումը` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել է, որ «Նաիրիտ» գործարանի խնդիրները կարող են լուծվել միայն ներդրողների շնորհիվ, իսկ Ազգային ժողովը նոր օրենքների միջոցով նրանց արդյունավետ աշխատանք կատարելու հնարավորություն կտա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am