Տպել
17.10.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 4

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Ռիշարդ Չարնեցկին այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել թանգարանի վավերագրերին։ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը թանգարան-ինստիտուտի հուշամատյանում գրառում է կատարել. «Շատ տպավորված եմ։ Հայոց ցեղասպանությունը աշխարհի պատմության տխուր էջերից է։ Մենք՝ քրիստոնյաներս, պետք է հիշենք Հայոց ցեղասպանության՝ այս աղետի մասին»։