Տպել
19.10.2015
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 18-ին Ժնեւում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում. քննարկվել են երկու երկրների կողմից միջազգային հարթակներում իրականացվող աշխատանքների մանրամասները:

Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական փոխհարաբերությունների վերջին զարգացումներին եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը: Մասնավորապես, Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, գտնվելով միջազգային որոշակի պատժամիջոցների ազդեցության տակ, այնուամենայիվ, դրանք հաղթահարում է եւ զարգացնում տնտեսությունը: Տիկին Մատվիենկոն վստահեցրել է, որ հայ-ռուսական բարեկամական եւ ռազմավարական հարաբերությունները շարունակում են զարգանալ եւ օրեցօր ամրապնդվել: Վալենտինա Մատվիենկոն, անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին ու ներկա վիճակին, կարծիք է հայտնել, որ տնտեսության զարգացման լավագույն մոդելը պետությունների միասնական միությունների ստեղծումն է, որտեղ մասնակից պետությունների հնարավորություններն ավելանում են:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունն է, այլեւ երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, մշակութային եւ հոգեւոր մտերմությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Այսօր կարելի է փաստել, որ տարբեր մակարդակներում պարբերական բնույթ կրող փոխայցելությունները նպաստում են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը եւ հնարավորություն տալիս քննարկել բազմաթիվ օրակարգային հարցեր»:

Խոսելով միջազգային հարթակներում երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը նկատել է, որ փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում բխում է երկու երկրների դաշնակցային շահերից:

ՀՀ ԱԺ նախագահը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահը քննարկել են տիկին Մատվիենկոյի՝ նոյեմբերին Հայաստանի Հանրապետություն սպասվող այցի մանրամասները, որին նախորդելու է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը:



19.10.2015
Գալուստ Սահակյանը հանդիպել է Նաբիհ Բըրրիի հետ
Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ժնեւ (Շվեյցարիա) մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են եր...

19.10.2015
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել հոկտեմբերի 9-12-ը Ստավանգերում (Նորվեգիայի Թագավորություն) կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի 61-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակ...

19.10.2015
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում հոկտեմբերի 18-ին մասնակցել է կիրակնօրյա պատարագին եւ ջրօրհնեքի արարողությանը: Պատարագից հետո ԱԺ փոխնախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի հայկական մշակութային կենտրոն, ներկա գտնվել քաղաքի Հայ առաքելական եկեղեցու Լ...

19.10.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի հետ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ՀՀ ԱԺ ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար ...