Տպել
30.11.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
1 / 8

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 30-ին երիտասարդական քաղաքականության գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով եւ ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով պարգեւատրել է Երիտասարդական խորհրդարանի մի խումբ անդամների:

Կարեւորելով երիտասարդության դերը պետության քաղաքական, հասարակական, մշակութային եւ կրթական գործընթացներում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ երիտասարդներն իրենց գործուն մասնակցությունը պիտի ունենան երկրի կայացման, կրթական մակարդակի բարձրացման, միջազգային ասպարեզում մեր պետության դիրքի ամրապնդման գործում: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ մեր ժողովրդի ապագայի հույսերը կապված են ողջամիտ ու խոհեմ երիտասարդության հետ:


30.11.2015
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ միջոցառումները
Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից փորձագիտական-խորհրդատվական կենտրոնի նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նիստում քննարկվել են բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի առաջիկա նիստի օրակարգին վերաբերող հարցեր: Նոյեմբերի 25-ին տեղի է ու...