Տպել
12.02.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է Վիլեն Գալստյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Գալստյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Դուք արվեստի այն վաստակաշատ գործիչներից եք, ում շնորհիվ ժամանակակից հայ մշակույթը շարունակում է ներկայանալի մնալ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս: Տասնամյակների Ձեր ներդրումը պարարվեստում թե՛ որպես մենապարող, թե՛ որպես պարուսույց` արվեստագետի յուրօրինակ ձեռագրի դրսեւորումն է բազում բեմադրությունների, ներկայացումների ու այն սերունդների միջոցով, որոնց փոխանցում եք Ձեր փորձն ու գիտելիքները:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ»:


12.02.2016
Երիտասարդական խորհրդարանն ընտրել է մշտական հանձնաժողովների նախագահներին
Փետրվարի 12-ին տեղի են ունեցել Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստերը, եւ ընտրվել են հանձնաժողովների նախագահներ: Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Թաթուլ Գեւորգյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ըն...

12.02.2016
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ-ի թեկնածուին կներկայացնի խորհրդարանին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ փետրվարի 12-ին քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու. ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարո...

12.02.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Դեղերի մասին» եւ կից ՀՀ օրենքների նախագծերը քննարկելու նպատակով:...

12.02.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 12-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպել է «Քուրդիստան» կոմիտեի ներկայացուցիչների հետ: Շնորհակալություն հայտնելով Էլինար Վարդանյանին հանդիպման համար՝ հյուրերը ներկայացրել են «Քուրդիստան» կոմիտեի գործունեությունը: ...

12.02.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը եւ Թեւան Պողոսյանը: Աշխատանքային այցի սկզբում Ազգային ...