Տպել
12.02.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը եւ Թեւան Պողոսյանը:

Աշխատանքային այցի սկզբում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ պատվիրակության անդամները Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր: Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել ազատամարտիկների շիրմաքարերին:

Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Ողջունելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիներին սերտ համագործակցություն է ձեւավորվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջեւ եւ այդ համատեքստում կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների դերը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Նա հավելել է, որ խորհրդարանականները մշտապես ձգտում են միջազգային հարթակներում ճանաչելի դարձնել Ղարաբաղյան հիմնահարցը: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ եւ բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի նախագահի ներդրումն այդ գործում:

Ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները եւ երկու խորհրդարանների պատգամավորները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են փորձի փոխանակմանն օրենսդրական գործունեության մեջ, փոխայցերին, միջխորհրդարանական հարաբերություններին եւ բյուջետային ծրագրերին:

ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:



12.02.2016
Երիտասարդական խորհրդարանն ընտրել է մշտական հանձնաժողովների նախագահներին
Փետրվարի 12-ին տեղի են ունեցել Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստերը, եւ ընտրվել են հանձնաժողովների նախագահներ: Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Թաթուլ Գեւորգյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ըն...

12.02.2016
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ-ի թեկնածուին կներկայացնի խորհրդարանին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ փետրվարի 12-ին քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու. ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարո...

12.02.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Դեղերի մասին» եւ կից ՀՀ օրենքների նախագծերը քննարկելու նպատակով:...

12.02.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
Փետրվարի 12-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպել է «Քուրդիստան» կոմիտեի ներկայացուցիչների հետ: Շնորհակալություն հայտնելով Էլինար Վարդանյանին հանդիպման համար՝ հյուրերը ներկայացրել են «Քուրդիստան» կոմիտեի գործունեությունը: ...

12.02.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է Վիլեն Գալստյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Գալստյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Դուք արվեստի այն վաստակաշատ գործիչներից եք, ում շնորհիվ ժամանակակից հայ մշակույթը շարունակում է ներկայանալի մնալ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս: Տասնամյակների Ձեր ներդրումը պարարվ...