Տպել
15.02.2016
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի լրամշակման նպատակով ձեւավորված աշխատանքային խմբի հերթական նիստը:

Ներկաները նախ լսել են զեկույցներ եւ քննարկել երեք հետեւյալ թեմաները՝ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի փոփոխության սահմանադրական նորմի խնդիրը, անդրադարձ է եղել աուդիտի բարձրագույն ինստիտուտների միջազգային INTOSAI ստանդարտներին եւ Էստոնիայի Աուդիտի ազգային գրասենյակի մասին օրենքի դրույթներին:

Աշխատանքային խմբի կողմից կազմվել է 32 հարց, որոնց պատասխաններն, ըստ Գագիկ Մինասյանի, ապագայում կարտացոլվեն «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում:

Նիստի ընթացքում որոշվել է, որ աշխատանքային խմբի անդամները մինչեւ հաջորդ նիստ իրենց կառույցներում կքննարկեն նշված 32 հարցերից 17-ը եւ հաջորդ նիստում կներկայացնեն իրենց դիրքորոշումները:

Տեղեկացնենք, որ աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 29-ին:


15.02.2016
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նա...