Տպել
18.02.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 18-ին հանդիպել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության պաշտպանության եւ անվտանգության ծրագրի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով ծրագրի ներկայացուցիչներին՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակություն - խորհրդարան կապի ամրապնդման կարեւորությունն ու այդ համատեքստում ներկայացրել հանձնաժողովի կողմից կատարված եւ նախատեսված աշխատանքները: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է սահմանադրական փոփոխություններից հետո պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում նոր օրենսդրության ձեւավորման գործընթացը եւ խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:

Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության հեռանկարները եւ փոխադարձ հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր:


18.02.2016
Փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով : ...

18.02.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 18-ին Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Դրամարկղային գործառնությունների մաuին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ նա...

18.02.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 17-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Ողջունելով դեսպանին՝ Կորյուն Նահապետյանը շնորհավորել է նրան Հայաստանում մեկամյա դիվանագիտական առաքելության ...