Տպել
24.02.2016
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 24-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Մհեր Շահգելդյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Էլինար Վարդանյանն առանձնակի կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ նշել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են նոր որակով եւ բարձր մակարդակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող մի քանի խնդրահարույց դրույթներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Հայաստանի հավատարիմ ու կայուն գործընկերը:

Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից օրեր առաջ կազմակերպված խորհրդարանական լսումները «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Դեսպանը նշել է, որ երկար ժամանակ համագործակցել են ՀՀ կառավարության հետ վերոնշյալ օրենքի նախագծի մշակման առնչությամբ: Նա ընդգծել է, որ ընդունման դեպքում այդ օրենքը կբավարարի Հայաստանի քաղաքացիական հասարակության պահանջներն ու հետաքրքրությունները: Նա հավելել է, որ իր երկիրը ողջունում է ՀՀ արդարադատության նախարարության ու քաղաքացիական հասարակության դրական ներգրավվածությունը եւ խրախուսում է հետագա քննարկումները քաղաքացիական հասարակության եւ Ազգային ժողովի միջեւ` մինչ ընդունումը օրենքի նախագծի շուրջ լիակատար համաձայնության գալու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ՄԻՊ գրասենյակի գործունեությանը, ՀՀ ընտրական օրենսգրքին, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների բարձրացման հարցին:


24.02.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Բոխումի համալսարանին կից «Սփյուռք եւ ցեղասպանություն» գիտահետազոտական ինստիտուտի հրավերով «1916-1923 թթ. Պոնտոսի հույների տեղահանումը եւ ցեղասպանությունը» թեմայով գիտաժողովին մասնակցելու համար 2016 թ. փետրվարի 24-27-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) է գործուղվել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շա...

24.02.2016
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ շարունակել են քննարկել կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում...

24.02.2016
ՄԻՊ աշխատակազմին է ներկայացվել նորընտիր Մարդու իրավունքների պաշտպանը
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը փետրվարի 24-ին ՀՀ ՄԻՊ գրասենյակում աշխատակազմին են ներկայացրել Արման Թաթոյանին, ով երեկ ԱԺ նիստում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղ...