Տպել
29.02.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 2

Փետրվարի 29-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին` Հայաստանում վերջինիս աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին անձնական մեծ ներդրման համար` Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը հանձնաժողովի գործունեությանը: Կարեւորվել են Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի հետ համատեղ ծրագրերը, որոնցում գրասենյակն ունեցել է նշանակալի մասնակցություն: Հանձնաժողովի նախագահը, մասնավորապես, ընդգծել է աջակցությունը «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինարի եւ Չեռնոգորիայի ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարաններ hանձնաժողովի պատվիրակությունների այցերի իրականացմանը:

Դեսպան Սորոկինն իր գոհունակությունն է հայտնել արդյունավետ փոխգործակցության համար՝ նշելով, որ հանձնաժողովի հետ գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը բարենպաստ հիմք է այն հետագայում ավելի խորացնելու համար:


29.02.2016
Մարգարիտ Եսայանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի անդամ երկրների կանանց խորհրդի նիստին
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը փետրվարի 24-26-ը Մարոկկոյում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կանանց խորհրդի հերթական նիստին: Կին խորհրդարանականները քննարկել են համաշխաշխարհային նոր զարգացումների եւ մարտահրավերների պայմաններո...