Տպել
04.03.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 4-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել է «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որն առաջին ընթերցումով ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը: Կառավարությունն առաջարկում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման իրավասությունները վերապահել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչի շնորհիվ քաղաքացիական պաշտպանության գործառույթներ իրականացնող կառույցները կգործեն մեկ ընդհանուր օղակում: Զեկուցողի խոսքով՝ այդ փոփոխությամբ կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությանը հնարավորություն կտրվի գործունեությունը կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում:

Կորյուն Նահապետյանը հարակից զեկույցում օրենսդրական առաջարկը կարեւորել է կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Նա առանձնապես արժեւորել է նաեւ տարածքային պաշտպանության համակարգի ձեւավորումը, ինչը, պարոն Նահապետյանի կարծիքով, կնպաստի ոլորտի բազմաթիվ խնդիրների լուծմանը: Հանձնաժողովի նախագահը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել կառավարության առաջարկին:

ԱԺ պատգամավորներն այս փոփոխության հետ կապված մի շարք հարցեր ունեին, որոնք առնչվում էին օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված բյուջետային հատկացումների հնարավոր աճին, կադրային քաղաքականությանը, համակարգի ձեւավորման ընթացակարգին, ղեկավարման առանձնահատկություններին, հնարավոր ռիսկերին եւ այլն:

Օրենսդրական փաթեթի՝ ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների քննարկումն իրականացվել է դռնփակ ընթացակարգով:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելու համար ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


04.03.2016
Խորհրդարանական լսումներ` ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի վերաբերյալ
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները մարտի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում կազմակերպել էին «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ-ի ազգային ծրագրի եւ ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանությո...