Տպել
12.03.2016
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի հետ
1 / 2

Կորեայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամները մարտի 10-ին հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Յունգ-մին Նոի հետ: Պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն է հայտնել Յունգ-մին Նոին՝ Կորեայի Հանրապետություն այցի հրավերի համար եւ հույս է հայտնել, որ հայ-կորեական հարաբերությունները կշարունակեն զարգանալ խորհրդարանների միջեւ սերտ համագործակցության արդյունքում: Իր խոսքում Սամվել Ֆարմանյանը բարձր է գնահատել Յունգ-մին Նոի ջանքները` ուղղված հայ-կորեական միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության խնդրին: Հայկական պատվիրակության անդամները կարեւորել են պարոն Նոի ջանքերը` ուղղված Հայոց ցեղասպանության խնդրի բարձրաձայնմանը` վկայակոչելով նրա հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը, որի առաջին գլխում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության խնդրին: Հանդիպման ընթացքում Սամվել Ֆարմանյանը պարոն Նոին փոխանցել է ապրիլ ամսին Երեւանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցության հրավերը:

Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա կորեական մշակույթի եւ լեզվի նկատմամբ, ինչի վկայությունն է նաեւ Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կորեերեն լեզվի կենտրոնի գործունեությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ առեւտրատնտեսական, մշակութային կապերի ընդլայնման անհրաժեշտությանը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Կորեական թերակղզում տիրող իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաեւ միջազգային այլ հիմնախնդիրների շուրջ: Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմքում պետք է դրվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:


12.03.2016
Շարունակվում է ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Կորեայի Հանրապետություն
Մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կորեայի Միջազգային համագործակցության գործակալություն (KOICA): Պատգամավորները շրջել են գործակալությունում` ծանոթանալով պատմությանը եւ գործունեությանը: Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատվիրակ...