Տպել
16.03.2016
Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հետ
1 / 3

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 16-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստի շրջանակում Հայաստան այցելած ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւի հետ:

Ողջունելով հյուրին՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ը, որի գործունեության ձեւաչափը միտված է տնտեսական համագործակցության ամրապնդմանը, լավագույն հիմքն է ժողովուրդների միջեւ առկա վիճելի խնդիրների քննարկման եւ լուծման համար: Տիկին Նաղդալյանը կարեւորել է ՍԾՏՀ ԽՎ շրջանակում համատեղ ծրագրերի իրականացումը, ինչն իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ կառույցին անդամակցող երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության առավել խորացմանը:

ԱԺ փոխնախագահն իր խոսքում ընդգծել է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման համար ներդրումները խթանելու եւ ընդլայնելու անհրաժեշտություն կա, հատկապես էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Այս համատեքստում նա հավելել է, որ կարեւոր նշանակություն կարող են ունենալ նաեւ մշակութային, կրթական, գիտական ծրագրերը եւ զբոսաշրջության զարգացումը: Տիկին Նաղդալյանի համոզմամբ՝ տարածաշրջանային համագործակցության շնորհիվ է միայն հնարավոր փոխվստահության դաշտ ձեւավորել, որը հիմք կարող է հանդիսանալ նաեւ քաղաքական երկխոսության համար:

ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ նման ձեւաչափով հանդիպումներն ու քննարկումները խորհրդարանականներին լայն հնարավորություն են ընձեռում տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծմանն ուղղված համատեղ որոշումների կայացման համար:

Անդրադառնալով ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի նիստի աշխատանքներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նիստում քննարկվելու են փախստականներին եւ միգրացիային վերաբերող հարցեր, որոնք այսօր մարտահրավեր են ողջ մարդկության համար:

Պարոն Հաջիեւը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է ՍԾՏՀ ԽՎ-ի աշխատանքներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ՍԾՏՀ ԽՎ-ի հռչակագրի թարմացմանը՝ նա հույս է հայտնել, որ Հայաստանը կստորագրի այն: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր հերթին նշել է, որ կծանոթանա հռչակագրի դրույթներին եւ կքննարկի հարցը ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս:


16.03.2016
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 16-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ նույն հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանը: Զրո...

16.03.2016
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 16-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` առաջին ընթերցմամբ ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատար...

16.03.2016
Կայացել է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստը
Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 46-րդ նիստը: Նիստին մասնակցել են Ռուսաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Թուրքիայից, Հունաստանից, Ռումինիայից, Ուկրաինայից Հայաստան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները: Նիստի սկզբո...

16.03.2016
Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
Մարտի 16-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ԱԺ-ում հյուրընկալվել էին Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Դպրոցականները նախ հետեւել են նիստի աշխատանքին, որին էլ հաջորդել է բաց դասը: Դասը վարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով աշակերտներին՝ ՀՀ ԱԺ...