Տպել
18.03.2016
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մարտի 18-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ ղեկավար Թոմաս Շրափելի եւ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդի հետ:

Ողջունելով հյուրերին եւ շնորհավորելով պարոն Շրափելին նշանակման առթիվ՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում եւ հույս հայտնել, որ իր գլխավորած հանձնաժողովի եւ հիմնադրամի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը հետայսու եւս կլինի շարունակական: Պարոն Շրափելն իր հերթին նշել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալու համագործակցության հետագա խորացման գործում եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել հիմնադրամի աջակցությամբ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաեւ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Նա ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, կարեւորում է Եվրոպական միության հետ երկխոսության շարունակականությունը:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումների ընթացքը: Նա խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցում արժեւորել է նաեւ Գերմանիայի փորձն ու դրա ուսումնասիրությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թոմաս Շրափելը նշել է, որ առաջին անգամ է մեր երկրում եւ տպավորված է Հայաստանով: Նա ընդգծել է, որ քաջատեղյակ է տարածաշրջանի խնդիրներին եւ հավելել, որ Հայաստանը տարածաշրջանում կայունության ամրապնդման տեսանկյունից կարեւոր երկիր է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ԼՂ հակամարտությանը եւ այլ հարցերի:


18.03.2016
Քննարկում ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ մարտի 18-ին խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում «ՀՀ ընտրական օրենսգիրք» Կ-960 նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, ՀՀ արդարադատո...

18.03.2016
ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի ընդլայնված նիստում
Մարտի 18-ին Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի (ԱԽ) ընդլայնված նիստը, որը նախագահում էր խմբի ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նիստին մասնակ...

18.03.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին
Մարտի 18-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին եւ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդին: Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովն արժեւորել է Կոնրադ Ադենաուեր...