Տպել
04.04.2016
Պատգամավորներն այցելել են Մուրացանի զինվորական հոսպիտալ
1 / 4

Ապրիլի 4-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ու ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Խորհրդարանականները հանդիպել են ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում մարտական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ: