Տպել
27.04.2016
Բաց դասին մասնակցել են ապագա զինվորականները
1 / 3

Ապրիլի 27-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի երրորդ եւ չորրորդ դասակների սաները: Նրանք նախ հետեւել են ԱԺ լիագումար նիստի աշխատանքներին, ապա մասնակցել հերթական բաց դասին, որն այս անգամ անցկացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Ողջունելով վարժարանի սաներին՝ Արտակ Դավթյանն անդրադարձել է պատանիների ընտրած մասնագիտությանը եւ կարեւորել այն՝ նկատի ունենալով տղամարդու առաջին՝ հայրենիքի պաշտպան լինելու հիմնական առաքելությունը: Արտակ Դավթյանն այնուհետեւ ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտները, խորհրդարանի կառուցվածքը, խոսել սահմանադրական բարեփոխումներից հետո սպասվող դրական փոփոխություններից ու խորհրդարանական կառավարման առանձնահատկություններից:

Հանդիպման հիմնական մասն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով. Արտակ Դավթյանը պատասխանել է ապագա զինվորականներին եւ նրանց ուսուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են կրթության ոլորտին, ավագ դպրոցների կրթական ծրագրերի բարեփոխման հնարավորություններին, կենսաբանության դասագրքերում չընդգրկված խնդիրների՝ ընդունելության թեսթերում տեղ գտնելու պատճառներին, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում հնարավոր փոփոխություններին, այս օրերին հանրությանն ամենահուզող խնդրին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող պատերազմական գործողություններին:

Հանդիպման ավարտին վարժարանի սաները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են Արտակ Դավթյանի հետ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...