Տպել
03.05.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Մայիսի 3-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը, Խոսրով Հարությունյանը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, խմբակցության անդամներ Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը, ՀՅԴ փորձագետ Քաջավան Նուրիջանյանը հանդիպել են ՄԱԿ-ի փորձագետներ Ռոման Շպակի, Զորան Տրայկովսկիի եւ Դեն Մալինովիչի հետ:

Հյուրերի խնդրանքով խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծին, խոսել են ընտրական գործընթացներում առաջարկվող փոփոխությունների մասին:

Թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն իրենց մոտեցումներն ու մտահոգություններն են ներկայացրել մասնավորապես ընտրացուցակների մաքրման եւ ճշգրտման, էլեկտրոնային համակարգով ընտրողի գրանցման, մատնահետքերի թանաքոտման եւ դրա հետագա օգտագործման, քաղաքացիների կողմից ընտրություններին մեկ միասնական փաստաթղթով մասնակցության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ընտրական գործընթացներում ՄԱԿ-ի հնարավոր մասնակցությանը, մասնավորապես օժանդակության ցուցաբերման հարցին:

Հյուրերը նշել են, որ Հայաստանից վերադառնալուց հետո պատրաստելու են ներքին օգտագործման համար զեկույց, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին:


03.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին եւ թանգարանի մի շարք աշխատակիցների պարգեւներ է հանձնել
Մայիսի 3-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրությամբ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման եւ Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ...

03.05.2016
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության տնտեսագիտական բաժնի առաջատար մաս...

03.05.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող` բռնություն կամ անհանդուրժողականություն բովանդակող երեւույթների եւ իրադարձությունների որոշակ...