Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ խմբակցության անդամների հետ հանդիպումներ ունենալու համար 2016 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոութ սեմինարին մասնակցելու նպատակով 2016 թ. հունիսի 13-17-ը Կիեւ (Ուկրաինա) կգործուղվեն ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը:
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության կողմից կազմակերպվող «Լրագրության նոր դարաշրջան» խորագրով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 5-8-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է բյուջեի կատարողականը
Մայիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը` Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվել է 2015 թվականին ՀՀ պետական բյուջեից ՀՀ գյուղատնտեսության եւ բնապ...
Արտահերթ նիստում ՀՀ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 25-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Պատգամավորները երրորդ ընթերցմամբ քննարկել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, ո...
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային այցով մեկնել են Արցախ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը, որի կազմում էին հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, փոխնախագահ Մարգարիտ Եսայանը, հանձնաժողովի անդամներ Ստեփան Դեմիրճյանը եւ Կարեն Շախմուրադյանը, մայիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ստեփանակերտ...
ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույց
1. Երկուշաբթի, 23 մայիսի 2016թ., ժ.10.00 Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝ 1) «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականո...