Տպել
01.06.2016
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Արգենտինայի դեսպանին
1 / 1

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը՝ որպես Հայաստան-Արգենտինա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, կարեւորել է երկու երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի աշխատանքը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է փոխայցերի կարեւորությունը՝ նշելով, որ Արգենտինան Լատինական Ամերիկայում առանցքային, իսկ Հայաստանի համար բարեկամական պետություն է:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ պետք է պահպանել ավանդական բարեկամական հարաբերություններն այն երկրների հետ, որոնց եւ մեզ միավորում են քրիստոնեական ընդհանուր արժեքները, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքի առկայությունը:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Արգենտինայի դերակատարումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նա նշել է. «Ցանկալի է, որ Արգենտինայի խորհրդարանն ամբողջական ընկալում ունենա մեր տարածաշրջանի վերաբերյալ եւ պատկերացում կազմի, որ Հարավային Կովկասում Ադրբեջանը լուրջ սպառնալիք է»:

Էդուարդ Շարմազանովն իր եւ բարեկամական խմբի անունից պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ ի շահ երկու երկրների հարաբերությունների խորացման եւ համագործակցության զարգացման:

Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները մեծ են: Նա հավաստիացրել է, որ ռազմավարական, տնտեսական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր Արգենտինայի իշխանությունների ուշադրության կենտրոնում են:


01.06.2016
Տոնական տրամադրություն ԱԺ այգում
Նվերներ, շնորհավորանքներ եւ բարձր տրամադրություն: Հունիսի 1-ը փոքրիկների համար իրական տոնի էր վերածվել ՀՀ Ազգային ժողովի այգում: Ազգային ժողովը, գեղեցիկ ավանդույթի համաձայն, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկների համար բացել էր իր հյուրընկալ դռները: Երեխան...

01.06.2016
Աշխատանքային խորհրդակցություն
Հունիսի 1-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ պատվիրակության` հունիսի 1-5-ը Ռուսաստան...

01.06.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ երեխաներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխայի դերն ու նշանակությունը պետության համար նույնն է, ինչ յուրաքանչյուր ընտանիքի համար: Այդ դերն ու կարեւորությունը չարժեւորելը, զարգացմանը չնպ...