Տպել
06.06.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 6-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում գործող Ադենաուեր հիմնադրամի գրասենյակները համակարգող Թիմ Բ. Փեթերսին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Շիրակ Թորոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի գործում մեծ դերակատարում ունեն նաեւ Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավորները:

Թիմ Փեթերսը կարեւորել է այն հանգամանքը, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Նա նաեւ ընդգծել է, որ այդ որոշմամբ արտացոլվում է Գերմանիայի մասնակցության եւ պատասխանատվության հարցը Օսմանյան կայսրության կողմից իրականացված հանցագործությանը:

Խոսելով հիմնադրամի գործունեությունից՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Կոնրադ Ադենաուերն ակտիվ գործունեություն է իրականացնում Հայաստանում, որն ուղղված է քրիստոնեական արժեքների համատեքստում ժողովրդավարության ամրապնդմանը՝ ընդգծելով հատկապես երիտասարդության շրջանում իրականացվող աշխատանքները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է խաղաղ կարգավորման շրջանակներում հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. մինչդեռ Ադրբեջանն իր ռազմատենչ գործողություններով չի նպաստում տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: 2016 թվականի ընթացքում ԵԱՀԿ-ում նախագահում է Գերմանիան եւ այս համատեքստում Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ այս տարի հնարավոր կլինի դրական տեղաշարժ արձանագրել խնդրի խաղաղ կարգավորման հարցում:

Հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելը կարեւորել է այն փաստը, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խոչընդոտել երկկողմ համագործակցության զարգացմանը: Հիմնադրամի ներկայացուցիչն իր գոհունակությունն է հայտնել է հանձնաժողովի նախագահին՝ հիմնադրամին աջակցելու եւ համագործակցության համար:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես խոսել նոր Սահմանադրության եւ նոր Ընտրական օրենսգրքի պարագայում խորհրդարանի նոր դերի, ինչպես նաեւ հակակոռուպցիոն ծրագրերի եւ կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի մասին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը նույնպես կարեւորել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Պատգամավորը խոսել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններից:

Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության հետ կապված հարցեր:




06.06.2016
Խորհրդարանն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 6-ին սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը նշանակվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Քուվեյթի Հանրապետությունում: ԱԺ նախագահ Գալուստ ...

06.06.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 6-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննար...

06.06.2016
«Պատմության նկատմամբ արդարացի մոտեցումը մարդկության առաջընթացի միակ ճանապարհն է»,- Հերմինե Նաղդալյանը Կազանում մեկնաբանել է Բունդեսթագի որոշումը
Հունիսի 3-ին Կազանում ընթացող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստին հաջորդած ամփոփիչ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնա...

06.06.2016
Կազանում ավարտվել է ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքը
Հունիսի 3-ին Կազանում աշխատանքն է ավարտել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը: Նիստի շրջանակում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Նիկոլայ Ռիժկովը հանդիպել են Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆա...