Տպել
10.06.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենին (նստավայրը՝ Մոսկվա): Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Սլովակիայի գլխավոր պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանի այցը խորհրդարան՝ Արտակ Զաքարյանը խոսել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների մասին, անհրաժեշտ համարել միջխորհրդարանական համագործակցության զարգացումն ու խորացումը: Այս համատեքստում դեսպանը եւս ընդգծել է խորհրդարանական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը եւ նշել, որ Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա առեւտրատնտեսական, հումանիտար, մշակութային եւ այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը կարեւորել է Սլովակիայի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել 2004 թվականին Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրադարանական անելիքները:

Դեսպանը վերահաստատել է ԼՂ խնդրի կարգավորման հարցում իր երկրի դիրքորոշումը՝ նշելով, որ Սլովակիան պաշտպանում է հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ եւ Սլովակիայի խորհրդարանների եւ նրա տարբեր կառույցների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ արդյունավետ համագործակցություն է իրականացվում տարբեր խորհրդարանական վեհաժողովներում:

Դեսպան Պետեր Պրիպուտենը Սլովակիայի նորընտիր նախագահի նամակն է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Սլովակիայի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցի հետ կապված հարցեր:

Հանդիպման ավարտին Պետեր Պրիպուտենը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը:


10.06.2016
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.2.-101) 2. Հայաստանի Հանրապե...

10.06.2016
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016 թվականի հունվարի 26-ին Երեւանում եւ 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստան...

10.06.2016
Հունիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 13-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով : ...