National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
22.06.2016
«Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան Թուրքիայի». Հերմինե Նաղդալյան
1 / 1

Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման է դրվել «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը, որի ընթացքում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել ելույթով` խստորեն դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը:

Շնորհակալություն հայտնելով համազեկուցողներ Գոդսքեսենին եւ Վուցկովիչին զեկույցի վրա կատարած զգալի աշխատանքի եւ դրա համապարփակ բնույթի համար`Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշել է, որ այդ փաստաթուղթն առաջ է քաշում այն բոլոր լրջագույն մտահոգությունները, որոնց Թուրքիան ,պետք է անհապաղ անդրադառնաե: Այս զեկույցը պարզորոշ մատնանշում է Թուրքիայում լայնամասշտաբ ժողովրդավարական հաստատությունների պակասը:

Ի թիվս բազմաթիվ խնդիրների եւ լուրջ խախտումների` օրենքի գերակայության, օրենսդրության, դատական իշխանության, համայնքների միջեւ հարաբերությունների հաստատման ոլորտներում, զեկույցում նաեւ հատուկ անդրադարձ է կատարվում խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների վրա քաղաքական ազդեցությանն ու սահմանափակումներին, հետաքննող լրագրողների, ակադեմիկոսների եւ շարքային քաղաքացիների հետապնդմանը:

«Ցանկացած փորձ` ճշգրիտ տեղեկատվություն հայթայթելու, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից, հալածվում եւ ճնշվում է Թուրքիայում»,- իր խոսքում նշել է տիկին Նաղդալյանը` որպես այդ դեպրեսիվ քաղաքականության զոհերից մեկի՝ հիշատակելով Հրանտ Դինքին՝ հայկական ծագմամբ ականավոր թուրք լրագրողին, ով ցինիկաբար սպանվեց Ստամբուլում, 2007թ.-ին:

«Դինքը բարձրացնում էր հայերի Ցեղասպանությանն առնչվող հարցեր, նա հայկական եւ թուրքական հասարակությունների հաշտեցման կողմնակից էր. պայքարում էր մարդկային արժանապատվության եւ ազատությունների համար` իր երկրում` Թուրքիայում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահն իր ելույթում մտահոգություն է հայտնել եւ եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել մայիսի 20-ին թուրքական խորհրդարանի կողմից ընդունված մի օրինագծի առնչությամբ, որը թույլատրում է օրենսդիրների դեմ քրեական հետապնդումը:

«Նոր օրենքը թիրախավորված է ընդդիմադիր օրենսդիրների դեմ: Ընդդիմությունը ներկայացնող մեր խորհրդարանական գործընկերները Թուրքիայում իրական վտանգի տակ են: Կցանկանայի հիշեցնել, որ 1915 թվականի առաջին զոհերը եղել են Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները, այսինքն՝ հարյուրամյակ է անցել, բայց ինչ մեթոդներով որ 101 տարի առաջ են լուծել հայերի հարցը, այդպես էլ այսօր քրդերի հարցն են լուծում: Եկեք կանխենք պատմության կրկնությունը», - բարձրաձայնել է տիկին Նաղդալյանը:

Իր երախտագիտությունը հայտնելով գերմանացի պատգամավորներին Բունդեսթագի կողմից ընդունված վերջին որոշման առիթով՝ Հերմինե Նաղդալյանն արձանագրել է, որ այդ որոշումն առաջացրել է թուրքական իշխանությունների վրդովմունքը: Տիկին Նաղդալյանը փաստել է, որ գերմանացի օրենսդիրներն ականատես եղան աննախադեպ ատելության կոչերի եւ ահաբեկման դրսեւորումների: Բանաձեւի նախաձեռնողները մահվան անանուն սպառնալիքներ ստացան, նրանցից ոմանք ոստիկանության պաշտպանության տակ անցան: Նախագահ Էրդողանն արյան անալիզ պահանջեց թուրքական ծագմամբ գերմանացի օրենսդիրներից, մինչդեռ «ինչպես նշեց Բունդեսթագի նախագահը` «…մարդկանց արյամբ տարորոշելու դարաշրջանն ավարտվել է դեռեւս 1945-ին»:

«Ցավոք, ոչ Թուրքիայում, պարոն Լամերթ»,- եզրափակել է Հերմինե Նաղդալյանը:

Իր ելույթում Հերմինե Նադալյանն անդրադարձել է նաեւ մշակութային ժառանգության պահպանման խնդրին:

«Ժամանակակից Թուրքիայում պատմականորեն գոյություն ունեն հազարավոր հայկական մշակութային եւ հոգեւոր հուշարձաններ, որոնք շարունակաբար եւ միտումնավոր ոչնչացվել են: Սա թուրքական կառավարության կողմից նախապես ծրագրված հայկական մշակույթի նյութական վկայությունները վերացնելու քաղաքականությունն է»,- ասել է տիկին Նաղդալյանը` հավելելով, որ 1915 թվականի Ցեղասպանությունը ներկայում շարունակվում է` հայկական ժառանգության դեմ մշակութային ցեղասպանության տեսքով:

«Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան ժամանակաշրջանի Թուրքիայի, կայսրությունում գործող արժեքների անմիջական ժառանգորդի»,- իր խոսքում ընդգծել է Հերմինե Նաղդալյանը` եվրոպացի խորհրդարանականներին կոչ անելով որպես առաջին քայլ եւ առաջին հերթին ի շահ Թուրքիայի՝ մոնիթորինգի գործընթաց սկսել այդ երկրում:


22.06.2016
«Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա»,- ԵԽԽՎ նիստի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը
«Տիկնայք եւ պարոնայք, Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին գերազանց կատարած աշխատանքի համար:Երեկ աշխարհը նշում էր Փախստականների միջազգային օրը՝ մի օր, երբ մենք պետք է մի պահ կանգ առնենք եւ մտածենք, օր, երբ պետք է գործենք եւ հոգ տանենք:Միգրանտների եւ փախստականների խնդիրը վերաբ...

22.06.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 22-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Ռամկավար ազատական կուսակցության բազմամյա պատմությանը, կարեւո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am