National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
23.06.2016
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
1 / 1

Հարգելի գործընկերներ,

նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել երկու զեկուցողներին էլ այսօր մեզ ներկայացված գերազանց տեքստերի համար, որոնք փայլուն են ինչպես քաղաքական, այնպես էլ ակադեմիական տեսանկյունից: Կրթությունն ու մշակույթն ազդեցիկ գործիքներ են՝ կանխարգելելու հասարակության ծայրահեղականացումը եւ աջակցելու քաղաքացիական հասարակությանը՝ կառուցելու ժողովրդավարական քաղաքացիականության վրա խարսխված համակեցություն: Միեւնույն ժամանակ, կրթությունն ու մշակույթն ազդեցիկ աղբյուրներ են ինտելեկտուալ առաջխաղացման եւ զարգացման համար, ինչը հնարավորություն է տալիս մեզ ձեռք բերել գիտելիքներ եւ քննադատական մտածողություն, եւ մեզ շրջապատող աշխարհն առավել լայն՝ տարբեր դիտանկյուններից նայելու կարողություն: Ես մտահոգություն ունեմ, եւ երկու զեկույցները գալիս են կրկնապատկելու իմ մտահոգությունը, որ մենք բավարար գիտակցություն չունենք կրթության եւ մշակույթի՝  հասարակական զարգացումների վրա ունեցած երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ:

Կրթական ոլորտում քաղաքականությունը, սովորաբար, ուղղված է անձին տալու մասնագիտական գիտելիքներ եւ կարողություններ՝ ելնելով նախեւառաջ տնտեսական առաջնահերթություններից, մինչդեռ մարդու անձնական ինտելեկտուալ զարգացումը մնում է շատ կարեւոր գործիք հասարակական համալիր զարգացումների եւ ընդհանրական կենսակերպի համար, մի բան, որ, խոշոր հաշվով, Եվրոպայում արհամարվել է վերջին տասնամյակների ընթացքում: Բացառապես դեպի տնտեսություն միտված քաղաքական բանավեճն ու կրթական եւ մշակութային քաղաքականությունները պետք է վերանայվեն՝ պատասխաններ գտնելու եվրոպական հասարակություններում գնալով աճող համալիր մարտահրավերներին: Ցավով եմ արձանագրում, որ կրթությունն ու մշակույթը առաջնային ոլորտներից էին, որտեղ տնտեսական ու ֆինանսական խնդիրներով պայմանավորված, եվրոպական մի շարք երկրներում կառավարությունները կրճատեցին պետական ֆինանսավորումը:

Կրթության ու մշակույթի ոլորտներում ներդրումներին, ինչպես ճշմարտացիորեն նշեց մեր բրիտանացի գործընկերը, պետք է տրվի առաջնահերթություն ճիշտ անպես, ինչպես մենք Եվրոպայում առաջնահերթ ենք դիտում ենթակառուցվածքների, անվտանգության եւ հանրային կյանքի այլ կարեւոր ոլորտներում կատարվող ներդրումները: Բայցեւայնպես, իրավիճակն այդ առումով եվրոպական տարբեր երկրներում տարբեր են, եւ զեկույցների՝ ընդհանրացումներ կատարելու փորձերը, խոշոր հաշվով, հարաբերական են: Զեկուցողները նշում են նաեւ այն վտանգների մասին, որ առանձին իրավիճակներում կարող է բխել կրթության եւ մշակույթի գաղափարախոսակայնացումից, ինչպես մենք պատմականորեն տեսել ենք Խորհրդային Միության եւ նացիստական Գերմանիայի պատմափուլերում, երբ այդ ոլորտների գաղափարախոսակայնացումը ծառայում էր կոնկրետ վարչակարգերի քաղաքական օրակարգերին ու քաղաքական նպատակներին: Մոտավորապես ճիշտ նման իրավիճակ մենք ունենք այսօր Ադրբեջանում: Եթե ուշադրություն դարձնեք այն ամենին, ինչ քիչ առաջ ասաց Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը՝ կապված հայերի կողմից, այսպես ասած, «Ադրբեջանի պատմական ժառանգության հայկականացման կամ յուրացման» մեղադրանքների վերաբերյալ, կհասկանանք, որ դա չափազանց դիպուկ ապացույցն է այն ամենի, որ այսօր էլ կան կառավարություններ, որոնք անգամ մշակույթն ու կրթությունն են ենթարկում տիրապետող գաղափարախոսությանը, հետեւաբար նաեւ՝ տվյալ վարչակարգի քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանը, ինչը չափազանց վտանգավոր է: Զեկույցները, մյուս կողմից, անդրադառնում են սփյուռքյան համայնքներին եւ այստեղ ակնհայտ է, որ փոքրամասնություն կազմող համայնքների եւ փախստականների ինտեգրումը այսօրվա Եվրոպայի համար իրենից ներկայացնում է մեծ մարտահրավեր:

Կրթությունն ու մշակույթն այս առումով երկու կարեւոր համակարգային հարթություններ են՝ ապահովելու բոլոր այն խմբերի ինետգրացիան, որոնք տարբերվող ինքնությունների կրող են: Իսկապես, համայնքային, սփյուռքյան այդ կազմակերպությունները պետք է ֆինանսավորում ստանան պետական միջոցներից, եւ Շվեդիան այս հարցում պարզապես օրինակելի երկիր է, որտեղ բոլոր համայնքային կազմակերպությունները ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից՝ իրենց ազգային-համայնքային կյանքը կազմակերպելու համար: Բայց մյուս կողմից պարտավոր ենք նաեւ արձանագրել, որ տվյալ համայնքային կազմակերպություններն ու փոքրամասնություն հանդիսացող խմբերն էլ իրենց հերթին պետք է հարգեն տվյալ երկրի սոցիալական համակեցության, ներդաշնակության եւ միասին ապրելու ավանդույթներն ու մշակույթը: Ցավոք սրտի, այն ինչ տեղի ունեցավ այս տարի՝ ապրիլի 9-ին, Ստոկհոլմի քաղաքային հրապարակներից մեկում, մեծ մտահոգության տեղ է տալիս, երբ Շվեդիայում գործող թուրքական համայնքային կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Բարբարոս Լեյլանին ցուցարարներին դիմելով հանդես եկավ «մահ հայերին» կարգախոսով, ինչը մեծ մարտահրավեր էր ոչ միայն փախստականների ու այլ փաքրամասնությունների ինտեգրման ու սոցիալական համակեցության մեծ ավանդույթներ ունեցող այդ երկրի մշակույթին, այլեւ հասարակության ներսում ծայրահեղականության դուռ բացող անչափ վտանգավոր փորձ եւ Թուրքիայի կողմից պատմական հայրենիքից դուրս ապրող հայրենակիցներին՝ սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու անընդունելի օրինակ:


23.06.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
«Հարգելի գործընկերներ, ես կդժվարանամ մտաբերել, թե այս ամբիոնից մենք քանի անգամ ենք խոսել մշակույթի եւ ժողովրդավարության, ԵԽ անդամ երկրներում ազգային փոքրամասնությունների կրոնական եւ մշակութային ժառանգությունը պահպանելու եւ հարգելու կարեւորության մասին, նաեւ այն մասին, որ մշակութային վանդալիզմը տեղ չ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am