National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
23.06.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1 / 1

«Հարգելի գործընկերներ,

ես կդժվարանամ մտաբերել, թե այս ամբիոնից մենք քանի անգամ ենք խոսել մշակույթի եւ ժողովրդավարության, ԵԽ անդամ երկրներում ազգային փոքրամասնությունների կրոնական եւ մշակութային ժառանգությունը պահպանելու եւ հարգելու կարեւորության մասին, նաեւ այն մասին, որ մշակութային վանդալիզմը տեղ չպիտի ունենա մեր կառույցի անդամ որեւէ երկրում: Մեր գործընկեր Վեսնա Մարժանովիչը կարեւորագույն խնդրի է անդրադարձել եւ ես համաձայն եմ զեկուցողի այն մեջբերման հետ, որ այսօր, մեր վտանգավոր աշխարհում, մշակույթը դարձել է անվտանգության հարց: Այո, տիկին Մարժանովիչ, դուք իրավացի եք, երբ ասում եք, որ մշակույթը հզոր միջոց է ազգային փոքրամասնությունների համար՝ պահպանելու իրենց ինքնությունը, եւ որ մշակույթը հզոր գործիք է՝ կանխելու ծայրահեղականությունն ու անհանդուրժողականությունը, ինչը ներկայիս աշխարհի մարտահրավերներից է: Բայց ես չեմ կարող համաձայնել ձեզ հետ, որ Թուրքիան, ինչպես դուք եք նշում, դրա լավագույն օրինակներից է: Միգուցե սեփական մշակույթը պահպանելու գործում Թուրքիան ձեզ համար կարող է օրինակ լինել, բայց ձեր փոխարեն ես կհետաքրքրվեի, թե նույն այդ Թուրքիան ինչպե՞ս է վերաբերում ազգային փոքրամասնությունների մշակույթին եւ կրոնին: Ձեր փոխարեն ես կհետաքրքվեի, թե ինչպե՞ս են Թուրքիայի ներկայիս տարածքում ավիրվել հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, Թուրքիայի ներկայիս տարածքում մի քանի հազար հայկական եկեղեցական կոթողների գերակշիռ մասը ոչնչացվել է: 1915 թվականի Ցեղասպանությունից անմիջապես հետո Թուրքիան սկսեց հետեւողականորեն իրականացնել մշակութային Եղեռն, որը մինչ օրս շարունակվում է: Թուրքիայում հայ մշակույթի հանդեպ իրագործվող Եղեռնը մեկ նպատակ էր հետապնդում՝ վերացնել հայերի նաեւ մշակութային ժառանգությունը: Ընդամենը շաբաթներ առաջ հենց թուրքական մամուլը ահազանգեց, որ Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող պատմական Խարբերդ քաղաքի հայկական բողոքական կիսավեր եկեղեցին, որը թուրքերը օգտագործում են որպես անասնագոմ եւ ավտոկայանատեղի, վերականգնելու փոխարեն պատրաստվում են քանդել, իսկ բացառիկ եկեղեցու տեղում մտադիր են հյուրանոց կառուցել: Թուրքիայում եւ նրա եղբայր Ադրբեջանում, որտեղ հողին հավասարեցվեց Ջուղայի պատմական խաչքարերի գերեզմանոցը, պետականորեն ծրագրավորված՝ փորձում են վերացնել ցանկացած հայկական հետք: Ուզում եմ հուսալ, որ ձեր հաջորդ զեկույցում դուք ահա այս կարեւոր խնդիրներին եւս կանդրադառնաք: Եւ քանի որ խոսեցինք Թուրքիայից, հարգելի գործընկերներ, Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք 11 պատգամավոր, ովքեր հունիսի 2-ին կողմ քվեարկեցին Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, Էրդողանի եւ թուրք ծայրահեղականների կողմից ենթարկվում են լրջագույն սպառնալիքների: Անհրաժեշտ է կանխել թուրքական այս ֆաշիզմը, որովհետեւ մենք գիտենք, թե ի՛նչ է նշանակում լինել երիտթուրքերի ժառանգորդը»:


23.06.2016
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
Հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել երկու զեկուցողներին էլ այսօր մեզ ներկայացված գերազանց տեքստերի համար, որոնք փայլուն են ինչպես քաղաքական, այնպես էլ ակադեմիական տեսանկյունից: Կրթությունն ու մշակույթն ազդեցիկ գործիքներ են՝ կանխարգելելու հասարակության ծայրահեղականացումը եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am