Տպել
20.07.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը, խմբի անդամ Արմեն Ռուստամյանը եւ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը հուլիսի 20-ին հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստայի հետ: Հյուրին ուղեկցել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը:

Ողջունելով պարոն Կոստայի այցը Հայաստան՝ Սամվել Նիկոյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական մակարդակում երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտություն կա եւ այս համատեքստում կարեւորել է փոխայցերը: Ջիմ Կոստան նշել է, որ իր հնարավորությունների սահմաններում կաջակցի երկկողմ կապերի ակտիվացմանը եւ փոխայցերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին: Սամվել Նիկոյանն անհրաժեշտ է համարել ԼՂ հակամարտության կարգավորումը՝ համանախագահող բոլոր երկրների ջանքերի գործադրմամբ: Նա ընդգծել է, որ Թուրքիան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ ռազմական առումով մշտապես աջակցում է Ադրբեջանին:

Խոսելով սիրիական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրադրության մասին՝ պարոն Նիկոյանը նշել է, որ կոնֆլիկտն սկսվելուց ի վեր Հայաստանն ընդունել է բազմաթիվ փախստականների եւ հոգ է տարել նրանց մասին:

Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը մանրամասներ են ներկայացրել ապրիլյան դեպքերից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ խոսել Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման մասին: Կարեւորվել է բանակցային գործընթացում Արցախի լիարժեք մասնակցությունը:

ԱՄՆ կոնգրեսականը նշել է, որ մեծացել է հայաշատ Ֆրեզնո քաղաքում եւ բազմաթիվ հայ ընկերներ ունի: Նա ընդգծել է, որ սերտ կապեր ունի Կալիֆորնիայի հայ համայնքի հետ, որը մեծ դերակատարություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա աշխուժացման եւ արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ:


20.07.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ուրախ է Հայաստանի խորհրդարանում հյուրընկալելու մեր երկրի լավագույն բարեկամին, ով Ֆրեզնո քաղաքից է, որտեղ ծնվել եւ ստեղծագոր...

20.07.2016
Այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հուլիսի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Ջիմ Կոստան ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ ...

20.07.2016
Հայտարարություն
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` Ազգային ժողովի կողմից առաջադրվող անդամի թափուր տեղի ընտրության համար մրցույթ անցկացնելու մասին. ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Թափուր պաշտոնին ներկայացվող պահանջներ՝ Ազգային հանձնաժողովի անդամ...