National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.8.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
22.08.2016
ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է լրագրողների հավատարմագրում

Ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2014թ-ի դեկտեմբերի 19-ի թիվ ՆՈ-032-Ն որոշմամբ (Այսուհետ՝ Հավատարմագրման կարգ)՝ ՀՀ ԱԺ աշխատակազմը 2016թ. օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 6-ն իրականացնում է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն (ք. Երեւան, 0095 Մարշալ Բաղրամյան 19) ուղարկում է գրավոր դիմում՝ ներկայացնելով.

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրի հասցեն.

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) եւ բնակության վայրի հասցեն.

գ) զանգվածային լրատվության այն միջոցի (միջոցների) անվանումը, որին պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը.

դ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) եւ երկու լուսանկար (3x4 չափսի).

ե) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են).

զ) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսվում է մեկ նստաշրջանից պակաս ժամկետով:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնի նաեւ Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը :

Եթե ներկայացված դիմումը չի պարունակում թվարկված տեղեկություններն ամբողջությամբ, ապա դիմումը վերադարձնում է՝ նշելով թույլ տրված խախտումը: Թույլ տրված խախտումները վերացվելու եւ եռօրյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում դիմումը ընդունված է համարվում ներկայացնելու սկզբնական օրը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրում չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:

Համաձայն Հավատարմագրման կարգի 8-րդ կետի՝ ՀՀ Ազգային ժողովում կարող են հավատարմագվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված 1500 եւ ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի եւ շաբաթաթերթերի, օրական 2000 եւ ավելի այցելու (հավատարմագրման օրվան նախորդող ամսվա այցելությունների միջին ցուցանիշ) ունեցող եւ առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների եւ Երեւան քաղաքում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները:

Վերոգրյալ պահանջները բավարարող յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել ոչ ավելի, քան երկու լրագրող եւ երկու լուսանկարիչ (տեսաձայնագրման օպերատոր):

Համաձայն Հավատարմագրման կարգի 10-րդ կետի՝ ՀՀ Ազգային ժողովում չեն կարող հավատարմագրվել հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ոչ լրատվական-վերլուծական հաղորդաշարերի, Երեւանում թղթակցական կետեր չունեցող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների մամուլի ծառայությունների, մամուլի ակումբների, վերլուծական կենտրոնների, մանկապատանեկան, զվարճալի-ժամանցային, մարզական պարբերականների եւ հաշվառված, բայց վերջին երկու ամսում լույս չտեսած պարբերականների ներկայացուցիչները: Որպես ինքնուրույն լրատվության միջոց` չեն կարող հավատարմագրվել նաեւ տպագիր թերթերի, պարբերականների, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, լրատվական գործակալությունների եւ ամսագրերի էլեկտրոնային այն տարբերակները, որոնք չունեն առանձին իրավաբանական անձի կարգավիճակ:

Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե.

ա) դիմումը ներկայացվել է հավատարմագրման համար սահմանված ժամկետից հետո.

բ) լրատվական գործունեություն իրականացնողը չի բավարարում Հավատարմաագրման կարգի 8-րդ կետի պահանջները.

գ) առկա է Հավատարմաագրման կարգի 10-րդ կետով նախատեսված հիմքերից որեւէ մեկը.

դ) առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 17-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերում նշված հիմքերից որեւէ մեկը:

Հավատարմագրումն իրականացվում է հերթական նստաշրջանների գումարման ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով: Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2016 թվականի սեպտեմբերի 6-ը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am