Հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների եւ Ժողովրդավարության համար Ուեսթմինսթեր հիմնադրամի մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել «Բյուջետային գրասենյակի ծառայությունների կատարելագործման ուղղությունները եւ հեռանկարները» թեմայով քննարկում:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի փորձագետներ Անգելինա Հարությունյանը եւ Տիգրան Նաղդալյանը ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի միջեւ ձեւավորված փոխգործակցության եւ գրասենյակի կողմից հանձնաժողովին տրամադրվող մասնագիտական աջակցության ուղղությունները, ինչպես նաեւ հանդես եկել Բյուջետային գրասենյակի կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք առաջարկություններով:
Ժողովրդավարության համար Ուեսթմինսթեր հիմնադրամի մասնագետներ Քրիստոֆեր Լեւիկը եւ Էմիլ Աթենասովսկին կարեւորել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցության շրջանակում ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի կարողությունների կատարելագործման եւ հանձնաժողովների հետ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:
Տեղի է ունեցել «Խորհրդարանական բյուջետային գրասենյակի դերը բյուջեի խորհրդարանական վերահսկողության շրջանակում» թեմայով քննարկում
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ կազմակերպել էր հանրային ֆինանսների կառավարմա...
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի զեկույցները ԵԽԽՎ նիստում
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: «Ապրիլին ես առաջարկել էի խորհրդարանական հետազոտություն անցկացնել այս թեմայով եւ հիմա լիահույս եմ, որ «Պանամայի փաստաթղթերի» հարցի քննարկումը բազմաթիվ քաղաքական գործիչների ետ...
ՀՀ Ազգային ժողովը 2016 թ. երրորդ եռամսյակում ստացել է 568 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2016 թ. երրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացի...
Գալուստ Սահակյանը ծննդյան հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին
Հայտնի ֆուտբոլիստին ու մարզչին շնորհավորելով ծննդյան 90-ամյակի առթիվ` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է. «Այն ոչ միայն անձամբ Ձեր, այլեւ նախկին խորհրդային տարածքի եւ առանձնապես հայաստանցի ֆուտբոլասերների, ֆուտբոլիստների ու մարզիչների մի քանի սերունդների հոբե...