Տպել
19.10.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Սլովակիայի գլխավոր պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Սլովակիայի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցի մասին՝ նշելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների խորհրդարանների միջեւ հետագա համագործակցությանը:

Կարեւորվել է այն հանգամանքը, որ ընտրություններից հետո Սլովակիայի խորհրդարանում արդեն ձեւավորվել է Հայաստանի հետ բարեկամական խումբ: Արտակ Զաքարյանը ողջունել է խմբի գործունեությունը եւ հույս հայտնել, որ Հայասատանի խորհրդարանական ընտրություններից հետո երկու երկրների բարեկամական խմբերը կակտիվացնեն համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին. Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլի բանակցությունների ընթացքը: Կարեւորվել է այն հանգամանքը, որ ներկայում ԵՄ խորհրդում նախագահում է Սլովակիան:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, եւս կարեւորել է Սլովակիայի խորհրդարանի ղեկավարի առաջիկա այցը Հայաստան:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, Միջխորհրդարանական միությունում եւ Եվրոպական խորհրդարանում:

Արտակ Զաքարյանը դեսպանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մի շարք խնդիրներ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...