Տպել
25.10.2016
Հերթական բաց դասն անցկացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 25-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Ապագա լրագրողներին ընդունել եւ ավանդական բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Մինչ բաց դասի մեկնարկը՝ ուսանողները հետեւել են խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքին, ծանոթացել օրենսդրական աշխատանքի փուլերին:

Ողջունելով պատանիներին՝ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը ներկայացրել է օրինաստեղծ աշխատանքը, խոսել խորհրդարանական գործունեության ընթացքում բանավեճի արդյունավետության մասին, կարեւորել անկախության եւ պետականության գաղափարը, կրթությունը, սեփական ուժերով նպատակներին եւ ձգտումներին հասնելը եւ այլն:

Ուսանողներն ԱԺ նախագահին են ուղղել բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են կրթությանն ու ուսման վարձավճարների չափին, երկքաղաքացիությանն ու դրա առավելություններին, արտագաղթի աճին եւ դրա նվազեցմանն ուղղված միջոցառումներին, ապրիլյան պատերազմին եւ կորցրած տարածքներին, հին Երեւանի կառուցման հնարավորությանը եւ այլ հարցերի, որոնց նախագահը սիրով պատասխանել է:

Հանդիպումն ավարտվել է արդեն ավանդական դարձած լուսանկարով:


25.10.2016
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է «Դալան» ցուցասրահում: Նկարչի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետն...

25.10.2016
Դռնփակ քննարկում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մոտ...

25.10.2016
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Հոկտեմբերի 25-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացնելով համաձայնագրերը: Պատգամավորներն ԱԺ նախագահի առաջարկով ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստի ընթացքին հետե...

25.10.2016
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 47-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 24-27-ը Բուխարեստ (Ռումինիա) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արամ Մանուկյանը: ...