Տպել
01.11.2016
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին
1 / 7

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 1-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Քրիստին Դըֆրենյն ու պատվիրակության անդամները Բելգիայի Թագավորության Սենատի անունից ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։

Քրիստին Դըֆրենյը, նշելով, թե Բելգիան առաջին երկրներից է, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հավելել է. «Մենք շարունակում ենք Սենատում մեր աշխատանքները եւ կարեւորում ենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, որն անհրաժեշտ է եւ զոհերի, եւ Ցեղասպանությունն իրականացնողների ժառանգների համար։ Մենք ցանկանում ենք, որ մի օր հայկական եւ թուրքական համայնքները միասին հավաքվեն»։


01.11.2016
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել են «ՀՀ 2017թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատակ...

01.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով բարեկամ Բելգիայի Սենատի նախագահին Հայաստանի խորհրդարանում, կարեւորել է Հայաստանի եւ Բելգիայի օրենսդիր մարմինների միջեւ...