Հոկտեմբերի 26-29-ը ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը Հռոմում մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի միջերկրածովյան եւ մերձավոր արեւելյան հատուկ խմբի եւ վեհաժողովի` ՆԱՏՕ-ի գործընկերության հարցերի ենթահանձնաժողովի համատեղ սեմինարին:
Սեմինարի ընթացքում քննարկվել են Սիրիայում եւ Իրաքում, Լիբիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում անվտանգության իրավիճակը, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի քաղաքական հետեւանքները, արմատականացմանն ու ահաբեկչությանն առնչվող եւ այլ թեմաներ:
Կորյուն Նահապետյանն իր հարցադրումներով անդրադարձել է ՄԱԿ-ի, Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի կողմից Սիրիայում քրիստոնյա փոքրամասնությունների անվտանգության անհապաղ ապահովման, Եվրոպայում միգրացիոն հոսքերի կառավարման արդյունավետության, միջազգային ահաբեկչական կազմակերպություններում վարձկանների ներգրավման հակազդման միջոցների եւ հետախուզական ծառայությունների տեղեկատվության փոխանակման խնդիրներին:
Սեմինարի ավարտին Իտալիայի հատուկ ուժերը կազմակերպել են ահաբեկչական գործողության խափանման ցուցադրություն:
Շարունակվել են 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված ֆինանսական ցո...
Հանդիպումներ Իտալիայի Հանրապետության Սենատում
Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանն Իտալիայի Հանրապետության Սենատում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Սենատի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նիկոլա Լ...
Համատեղ հայտարարությամբ հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի եւ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահները
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:55-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ: ...