Տպել
07.11.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:

Նիստում քննարկվել եւ ԱԺ աշնանային, ինչպես նաեւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է ստացել կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա տեղեկացրել է, որ օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ինչպես սահմանադրական փոփոխություններով, այնպես էլ օրենքների որոշ հոդվածների հստակեցման անհրաժեշտությամբ:

Փաթեթով մասնավորապես սահմանվում են տեղական ինքնակառավարման, համայնքի եւ նրա բնակիչների նոր հասկացությունները՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, սահմանվում են համայնքի պարտադիր խնդիրները: Նախատեսվում է, որ 3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքները պարտադիր պետք է ունենան ինտերնետային պաշտոնական կայք, ինչպես նաեւ 10000 եւ ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու դռնբաց նիստերը պետք է առցանց հեռարձակվեն համայնքի ինտերնետային կայքում: Նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել համայնքի բոլոր կամավոր լիազորությունները, համայնքներում ներդնել սոցիալական աշխատողի ինստիտուտ, դադարեցնել մարզպետի եւ կառավարության կողմից համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու իրավունքը: Սահմանվում են նաեւ Գյումրի եւ Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները եւ այլն:

Հանձնաժողովի անդամները հարցերի միջոցով բարձրացրել են ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, անդրադարձել որոշ օրենքներում առկա հակասություններին:


07.11.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները
Նոյեմբերի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Վարդան Այվազյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ...

07.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Դպրոց-կենտրոնների միության եւ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին: ...

07.11.2016
Հանդիպում խորհրդարանում
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Դպրոց-կենտրոնների միության եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկ...

07.11.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
1. Երկուշաբթի, 31 հոկտեմբերի 2016թ., ժ. 10.00 ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը՝ «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնա...