Տպել
08.11.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի եւ ԵԱՀԿ ծրագրերի ազգային պատասխանատուներ Ռուզաննա Բաղդասարյանի եւ Գոհար Ղազինյանի հետ:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը եւ նշել, որ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ մշտապես եղել է սերտ համագործակցություն, ինչի արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Արգո Ավակովն իր հերթին կարեւորել է համագործակցության ձեւավորված ավանդույթը եւ պատրաստակամություն հայտնել առաջիկայում եւս համատեղ աշխատանքներ ու ծրագրեր իրականացնել:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացված աշխատանքներին, մասնավորապես Ընտրական օրենսգրքի ընդունմանը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի մշակմանը եւ սահմանադրական մի շարք այլ օրենքներում իրականացվելիք փոփոխություններին ու այդ գործընթացներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից փորձագիտական աջակցությանն ու փորձաքննության իրականացմանը: Պարոն Ավակովը պատրաստակամություն է հայտնել այս հարցում համագործակցել խորհրդարանի հետ:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:



27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...