Տպել
08.11.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Դեսպանը Արտակ Զաքարյանին է փոխանցել Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին արտգործնախարար Կառլ Շվարցենբերգի նամակը, որով պարոն Շվարցենբերգը հանձնաժողովի նախագահին եւ անդամներին հրավիրում է այցելել Չեխիա՝ քննարկելու ապագա համագործակցությանն առնչվող հարցեր: Արտակ Զաքարյանը սիրով ընդունել է հրավերը:

Արտակ Զաքարյանը կարեւորել է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցները խոսել են նաեւ հայ-չեխական տնտեսական հարաբերությունների զարգացման եւ համատեղ բիզնեսի հնարավորությունների մասին: Այս համատեքստում կարեւորվել եւ մատնանշվել են մի շարք հաջող նախաձեռնություններ, խոսվել է նաեւ բացթողումների մասին:

Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ հայ-չեխական խորհրդարանական օրակարգը ապագայում եւս հարուստ կլինի եւ համալրված կլինի երկու պետությունների խորհրդարանների համար կարեւորագույն խնդիրների քննարկմամբ: