Տպել
11.11.2016
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 14-17-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց, 1 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 133 հարց, 34 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 14-17-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստում:


11.11.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Նոյեմբերի 11-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փ...