Տպել
12.11.2016
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Աղձքի հնավայր
1 / 4

Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Արագած Ախոյանը, Հովհաննես Սահակյանն այցելել են Արագածոտնի մարզի Աղձք հնավայր: Խորհրդարանի ղեկավարը ներկա է գտնվել բացառիկ մի միջոցառման, որի ընթացքում ցուցադրվել են հնավայրում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերված ինքնատիպ գտածոներ: Գալուստ Սահակյանը նախ շրջել է տարածքում, ծանոթացել Արշակունյաց արքաների դամբարանին, ապա պեղված իրերին, որոնց թվում էին միջնադարի հախճապակին, բազմաթիվ զարդեր ու դրամներ: Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահի ներկայությամբ հնագետները բացել են գտածո 3-րդ սնդուկը, որում ամփոփված են հայոց արքաների մասունքները: Նշենք, որ ցուցադրության ավարտին երիտասարդները թատերականացված ներկայացրել են հայոց պատմության Արշակունիների ժամանակաշրջանը:

Տեղեկացնենք, որ Աղձքի 4-րդ դարի դամբարանում պատմահնագիտական առաջին պեղումները սկսվել են 1974թ-ին եւ մինչ այսօր ընթացել են փուլ առ փուլ: Հնավայրը ներառում է Արշակունյաց արքաների դամբարանը, բազիլիկ եկեղեցի, կոթողներ ու խաչքարեր:


12.11.2016
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Նոյեմբերի 4-6-ը ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ, եռօրյա աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հանձնաժողովի պատվիրակությունը ԼՂՀ Ազգային ժո...