Տպել
01.12.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պատվիրակության անդամներ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների գծով խորհրդական Ալեքսեյ Գրոմովի, ընտրությունների գծով բաժնի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Լապպինի եւ ծրագրերի տնօրեն Լուիս Պուլենի հետ: Քննարկվել են գալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր:

Հովհաննես Սահակյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ նշելով, որ նախագիծն ընդունվել է ընդդիմության եւ իշխանության միջեւ քաղաքական համաձայնության արդյունքում: Նա հավաստիացրել է, որ ստեղծված են բոլոր պայմանները առաջիկա համապետական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Պարոն Սահակյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունների համար 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն ունեն առանցքային նշանակություն՝ հավելելով, որ այն կարող է դառնալ մեր երկրի զարգացման բանալին:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ընտրությունների տեսանկարահանման եւ հեռարձակման գործընթացին, տեսախցիկների տեղադրման համար սահմանված չափորոշիչներին, փոփոխությունների վերաբերյալ հանրության իրազեկման պայմաններին, ընտրական գործընթացներին ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությանը, ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանող դրույթին, ընտրությունների արդյունքների բողոքարկման կարգին եւ այլ հարցերի:

Հանդիպման ավարտին հյուրերն այսուհետ եւս համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:


01.12.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին՝ Արտակ Զաքարյանը շնորհավորել է պարոն Սագանելիձեին Վրաստանում հաջող խորհրդարանական ընտրություններ անցկացնելո...

01.12.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Դեկտեմբերի 1-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Գնումների մասին» ՀՀ կառավարության հեղինակած օրինագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշել է, որ նախագծի ընդունմա...