National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.12.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 5

Դեկտեմբերի 2-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովն Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ նախագծերի նպատակն է գործնականում պահանջվող վայրից դուրս իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակների համար առանձին լիցենզիայի պահանջի վերացումը, ինչպես նաեւ պետական հիմնարկների կողմից տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման համար լիցենզավորման պահանջի սահմանումը:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունն ու կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը եւ «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» եւ դրան կից օրենսդրական փաթեթը:

Ներկայացնելով «Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը՝ Զարուհի Փոստանջյանը նշել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ի ժողովրդի ապստամբությունից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայացքների համար հալածյալների եւ բանտարկյալների թիվն աճել է: Նրա գնահատմամբ՝ իրավական տեսանկյունից քրեական հետապնդումները հիմնազուրկ են, քանի որ հետապնդվողների արարքներում չկան այդ մասով նախատեսված հանցակազմեր: Նշվում է, որ ապստամբության իրավունքը ժողովրդվարական պետության իրավական համակարգի անբաժանելի մաս է կազմում: Զեկուցողի կարծիքով՝ առանց այսպիսի իրավական դրույթի իրացման Հայաստանում հնարավոր չէ պաշտպանել մարդու իրավունքները:

Հաջորդ՝ «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» եւ դրան կից օրենսդրական փաթեթով առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային՝ գաղտնազերծմանը՝ ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը: Առաջարկվում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, ինչպես նաեւ վերջիններիս՝ օրենքով սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու եւ սահմանափակելու (կամ գաղտնազերծելու) նպատակով ՀՀ յուրաքանչյուր նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում կառավարության որոշմամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: Գործող օրենսդրությամբ ամրագրված չեն այնպիսի դրույթներ, որոնց համաձայն պետության եւ հասարակության, մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների ու անձնական անվտանգության պաշտպանության նպատակով կապահովվի նրանց պաշտպանվածությունը նախկին ԽՍՀՄ եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, նրանց ներազդեցությունից, շանտաժից ու հավաքագրումից կամ անօրինական գործունեության մեջ ներգրավվելուց կամ դրանց փորձերից:

Քննարկման արդյունքում երկու օրենսդրական առաջարկները չեն արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նույն օրը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա տեղեկացրել է, որ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով. բացի խմբագրական փոփոփխություններից, առաջարկվում են նաեւ մի շարք բովանդակային փոփոխություններ: Անփոփոխ են մնացել տեղական տուրքի 18 տեսակները, սահմանված են 20 տեսակ տեղական վճարներ, որոնք համայնքները կարող են հավաքագրել միայն այն ծառայությունների դիմաց, որոնք մատուցվում են: Պարոն Տերտերյանը տեղեկացրել է, որ տեղական վճարների դրույքաչափերն անփոփոխ են մնացել, սահմանվել են տեղական տուրքերի կամ վճարների արտոնություններ սոցիալական որոշ խմբերի համար: Այսպես, արտոնություններ կկիրառվեն բազմազավակ՝ մինչեւ 18 տարեկան 4 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված/մահացած/ զինծառայողների ընտանիքների նկատմամբ:

Օրենսդրական փաթեթը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում


02.12.2016
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 5-8-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am