Տպել
05.12.2016
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահը
1 / 4

Դեկտեմբերի 5-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը նախ հետեւել են քառօրյա նիստերի աշխատանքին, ապա մասնակցել բաց դասի, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հանդիպման առաջին իսկ պահից հաստատվել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ: Գալուստ Սահակյանը զրույցի սկզբում ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, խոսել օրենսդրական գործառույթի մասին եւ անդրադարձել խորհրդարանական բանավեճերին: ԱԺ նախագահն իր խոսքում փաստել է, որ մշակվող օրինագծերը վերջնական տեսքի են բերվում հենց ծավալվող բանավեճերի արդյունքում: Ուսանողներն ԱԺ նախագահին ուղղել են նաեւ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացմանը, երկրում կոռուպցիայի կանխմանը, արտագաղթին, բանկային համակարգին, գյուղատնտեսական վարկերին, Հայաստանում արտադրության խթանմանը եւ տեղական ռազմական արդյունաբերության ընդլայնմանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուսանողների խնդրանքով խոսել է նաեւ իր անցած քաղաքական ճանապարհից: Բաց դասի ավարտին խորհրդարան այցելած հյուրերը նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:


05.12.2016
Խորհրդարանն սկսել է նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստերում քննարկված օրինագծերը: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ լիագումար նիստի աշխատանքին հետեւող Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլ...