National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
05.12.2016
Խորհրդարանն սկսել է նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 12

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստերում քննարկված օրինագծերը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ լիագումար նիստի աշխատանքին հետեւող Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին:

Խորհրդարանը հաստատել է ԱԺ նստաշրջանի եւ հերթական քառօրյա նիստերի օրակարգերը, նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հետաձգումների վերաբերյալ ԱԺ որոշումները: Խորհրդարանի որոշմամբ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ չեն ընդգրկվել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը եւ «Գաղտնազերծման /լյուստրացիայի/ մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որոնց վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական չէր:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որի վերաբերյալ արված առաջարկներն ընդունվել են: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Երկրորդ ընթեցմամբ է քննարկվել նաեւ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը: Նա նշել է, որ փոփոխություններ չեն կատարվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Օրինագծով նախատեսվում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը եւ նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո, ինչպես նաեւ ուսման ծախսերի փոխհատուցման ինստիտուտը փոխարինել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով սահմանված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար տուժանքի ինստիտուտով: Նշվել է, որ կարգավորման նպատակն օրենսդրական բացի լրացումն է եւ զինվորական ծառայությունից խուսափողների համար սողանցքների փակումը:

Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Ռուբիկ Հակոբյանը խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին, կարեւորել բոլորի համար հավասար հիմունքներով բանակում ծառայելու մոտեցումը: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ փաստաթուղթը կարգավորում է կարեւոր խնդիր, սակայն անհրաժեշտ է մեկ անգամ եւս հանձնաժողովում կազմակերպել քննարկում՝ լուծումներ տալու մտահոգիչ մի շարք հարցերի: Թեւան Պողոսյանը կարեւորել է բանակի համար որակյալ բժիշկների պատրաստումը: Պատգամավորի կարծիքով՝ ոլորտում կա համակարգային փոփոխություն իրականացնելու եւ նոր մոտեցումներ կիրառելու անհրաժեշտություն: Միքայել Մելքումյանի կարծիքով՝ համակարգում առկա են բազում չլուծված խնդիրներ: Պատգամավորը կարեւորել է առկա բացթողումների դեմ արդյունավետ քայլերի իրականացումը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով. բացի խմբագրական փոփոխություններից, առաջարկվում են նաեւ մի շարք բովանդակային փոփոխություններ: Անփոփոխ են մնացել տեղական տուրքի 18 տեսակները, սահմանված են 20 տեսակ տեղական վճարներ, որոնք համայնքները կարող են հավաքագրել միայն այն ծառայությունների դիմաց, որոնք մատուցվում են: Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ տեղական վճարների դրույքաչափերն անփոփոխ են մնացել, սահմանվել են տեղական տուրքերի կամ վճարների արտոնություններ սոցիալական որոշ խմբերի համար: Նշվել է, որ արտոնություններ կկիրառվեն բազմազավակ? մինչեւ 18 տարեկան 4 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված/մահացած/ զինծառայողների ընտանիքների նկատմամբ:

Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը կարեւորել է օրենսդրական առաջարկը եւ նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում այն կքննարկվի ոլորտի պատասխանատուների հետ: Նա անդրադարձել է խոշորացված համայքներում ավագանիների ինքնուրույնությանը եւ կարծիք հայտնել, որ նույն համայնքի սահմանում տարբեր բնակավայրերի համար կարող է տարբեր գոտիավորում սահմանվել: Կարեւորվել է խորհրդարանական լսումների անցկացումը:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները: Խոսրով Հարությունյանը հայեցակարգային բնույթի հարցադրումների է անդրադարձել: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ վճարի սահմանումը պետք է ներառի համայնքային ծառայությունների մատուցման դիմաց վճարվող գանձույթը, որը պետք է համապատասխանի ծախսերի ծածկմանը եւ անհրաժեշտ շահութաբերությանը: Արաիկ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ պետք է հնարավորություն տալ համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին կիրառելու գոտիավորման սկզբունքը: Կողմնակից լինելով համայնքներին տրվող լիազորությունների ազատականացմանը՝ նա կարծիք է հայտնել, որ պետք է հնարավորություն տալ համայնքի ավագանուն՝ սահմանելու իրենց արտոնությունները: Թեւան Պողոսյանը խոսել է ավագանիների լիազորությունների, համայնքային խնդիրների լուծման, սեփականության իրավունքի իրացման մասին:

Ազգային ժողովը քառօրյա նիստի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 6-ին:


05.12.2016
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահը
Դեկտեմբերի 5-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը նախ հետեւել են քառօրյա նիստերի աշխատանքին, ապա մասնակցել բաց դասի, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպման առաջին իսկ պահից հաստատվ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am