Տպել
12.12.2016
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 1-3.1.-4)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

* պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

* ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.

* առնվազն մեկ օտար լեզվի (կարդում է եւ կարող է բացատրվել) տիրապետում.

* անհրաժեշտ կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27 դեկտեմբերի 2016թ.:

Մրցույթը կկայանա 2017թ. հունվարի 11-ին, ժամը 11:00-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ.011 513-460):

* * *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

* պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

* արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

* մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:



12.12.2016
Խորհրդարանական լսումներ՝ ՏԻՄ ոլորտը կարգավորող օրինագծերի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու կառավարության հեղինակած եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ...

12.12.2016
Խորհրդարանական լսումների առանցքում պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործման խնդիրներն էին
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին կազմակերպել էր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ ոլորտ...

12.12.2016
Էդուարդ Շարմազանովը բարձրացրել է Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը եւ քննարկել ե...

12.12.2016
Դեկտեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով : ...

12.12.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի վարչապետի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզական Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթն ու թափան...

12.12.2016
ԱՊՀ ՄԽՎ պատգամավորները կարեւորել են անցյալի հանցագործությունների դատապարտումը` նորերը կանխելու համար
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամների հետ Ղրղզստանում այցելել է Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Պատգամավորները կարեւորել են անցյալի հ...