Տպել
12.12.2016
ԱՊՀ ՄԽՎ պատգամավորները կարեւորել են անցյալի հանցագործությունների դատապարտումը` նորերը կանխելու համար
1 / 2

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամների հետ Ղրղզստանում այցելել է Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Պատգամավորները կարեւորել են անցյալի հանցագործությունների դատապարտումը, որպեսզի նորերը կանխվեն:

ԱԺ փոխնախագահը նշել է. «Այսօր` դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հռչակագրի օրը, մենք գլուխ ենք խոնարհում բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Ո՞վ, եթե ոչ մենք՝ խորհրդարանականներս, պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության ու ընդդեմ ոճրագործությունների: Իմ ժողովուրդը դարասկզբում Օսմանյան Թուրքիայում եւ դարավերջում Սումգայիթում ու Բաքվում դարձել է նման հանցագործության զոհ: Մարդու իրավունքների դաժան ոտնահարում էր ապրիլին Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի: Այսօր մենք պարտավոր ենք մեր միասնական «ոչ»-ն ասելու այսօրվա բարբարոսներին: Դա է միակ ճշմարիտ հարգանքն այստեղ հուղարկավորված անմեղ զոհերի առջեւ»:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...