Տպել
12.12.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի վարչապետի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզական Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթն ու թափանցիկությունը ՀԱՊԿ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում: ՀՀ ԱԺ փոխխոսնակը կարեւորել է ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցված, փոխշահավետ աշխատանքը միջազգային հարթակներում եւ շնորհավորել հանրաքվեի հաջող անցկացման առթիվ: Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...