Տպել
12.12.2016
Էդուարդ Շարմազանովը բարձրացրել է Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը եւ քննարկել երկկողմ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը շնորհավորել է Չինիբայ Թուրսունբեկովին հանրաքվեի հաջող անցկացման առթիվ: Պարոն Շարմազանովը կարեւորել է պատգամավորների համագործակցված աշխատանքը խորհրդարանական վեհաժողովներում: Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները չպետք է ձեռնարկեն քայլեր, որոնք չեն բխում ՀԱՊԿ անդամ երկրների շահերից:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձրացրել է նաեւ Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը եւ նշել է, որ ակնկալում է իրենց աջակցությունը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...