Տպել
12.12.2016
Խորհրդարանական լսումներ՝ ՏԻՄ ոլորտը կարգավորող օրինագծերի վերաբերյալ
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու կառավարության հեղինակած եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, բացելով լսումները, նշել է, որ նախագծերը քննարկման երկար ճանապարհ են անցել, առաջին ընթերցմամբ քննարկումից հետո ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք քննարկման փուլում են, նախագծերը երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն ԱԺ առաջիկա՝ դեկտեմբերի 13-ին հրավիրված արտահերթ նիստում:

Նախագծերը, ինչպես նաեւ ընդունված եւ չընդունված առաջարկները ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարում հասկացությունը, դրա սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, Գյումրի եւ Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ կարգավորում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները: Վաչե Տերտերյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, իսկ նախագծերի մշակման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որում աշխատել են նաեւ համայնքապետեր, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն արդեն հեղինակն ընդունել է:

Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ պատգամավորները, համայնքների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտի եւ օրենսդրական փաթեթների վերաբերյալ իրենց առաջարկները, դիտողություններն ու մտահոգությունները, պատրաստակամություն հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը եւ առավել բարեփոխելու ոլորտը կանոնակարգող չափազանց կարեւոր նախագծերը: Նշենք, որ մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել համայնքի պարտադիր եւ պատվիրակված լիազորությունների, համայնքի ավագանու լիազորությունների ընդլայնման, օրենքների ներդաշնակեցման, Վանաձորի եւ Գյումրու քաղաքապետերի ընտրության, նոր օրենքի մշակման, համայնքների խոշորացման եւ վարչական սահմանների փոփոխման, լիազորությունների ապակենտրոնացման եւ այլ դրույթների վերաբերյալ:


12.12.2016
Խորհրդարանական լսումների առանցքում պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործման խնդիրներն էին
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին կազմակերպել էր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ ոլորտ...

12.12.2016
Էդուարդ Շարմազանովը բարձրացրել է Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը եւ քննարկել ե...

12.12.2016
Դեկտեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով : ...

12.12.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի վարչապետի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզական Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթն ու թափան...

12.12.2016
ԱՊՀ ՄԽՎ պատգամավորները կարեւորել են անցյալի հանցագործությունների դատապարտումը` նորերը կանխելու համար
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամների հետ Ղրղզստանում այցելել է Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Պատգամավորները կարեւորել են անցյալի հ...

12.12.2016
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 1-3.1.-4) Հայաստան...